Պատմությանը հայտնի է սթրեսի պայմաններում ”մարդկային դիմացկունության ծածկագրի” նկարագրության մի քանի փորձ: Հետազոտողներից ոմանք փորձել են տալ այդ երևույթի` որպես ամբողջության, հնարավորինս ճշգրիտ բացատրությունը: Հետազոտողների մեկ այլ խումբ ուսումնասիրության առարկա է դարձրել դիմանալու ունակության առանձին կողմեր` խնդրին մոտենալով տարբեր հոգեբանական տեսությունների դիրքերից:
Եթե փորձենք ընդհանրացնել այդ տարաբնույթ հետազոտությունները, ապա կարող ենք առանձնացնել վեց հիմնական տարր, որոնց վրա հիմնվում է դիմանալու մարդկային կարողությունը: Ֆրոյդը /1933թ./ խնդրի անկյունաքարն էր համարում հուզական ոլորտը` դրանում ներառելով վերջինիս ինչպես ներհոգեկան /ենթագիտակցական/, այնպես էլ արտաքուստ երևացող /պրոյեկցիա և տրանսֆեր` կամ փոխանցում/ կողմերը: Հենց Ֆրոյդն էր, որ պնդում էր, թե անձի հուզական փորձառությունից, ներքին հակասություններից ու ամրապնդված հակազդումներից է բխում նրա և իրեն շրջապատող աշխարհի փոխազդեցության մոդուսը. ըստ որում, մարդու կողմից վարքի որոշակի եղանակի ընտրության հարցում անգիտակցականը խաղում է էական ու որոշիչ դեր:
Ֆրոյդի, Էրիկսոնի /1963/ և Ադլերի /1956/ աշակերտներն ու գործընկերները, չնայած իրենց ելակետայի դրույթների միջև առկա տարբերություններին, ցույց տվեցին, թե ինչպես են սոցիալական միջավայրն ու առկա սոցիալական հանգամանքները ազդում անձի և նրան շրջապատող միջավայրի փոխազդեցության բնույթի վրա: /Ադլերը հետազոտել է թերարժեքության բարդույթի և դեպի իշխանությունը ձգտման հետ կապված խնդիրները, իսկ Էրիկսոնը մշակել է տեսություն զարգացման գործընթացի մասին, որն իր մեջ ամփոփում է ութ փուլ/:
Կարդացեք ֆայլում... PDF