Մեկ անգամ ևս PDF ֆայլից:

Համակարգային մոտեցում

Կազմակերպչական ինտերվենցիայի ինտեգրատիվ մոտեցում ճգնաժամի վիճակում:



Ինչպիսի ռազմավարություն պետք է համարել հաջողված, եթե խոսքը վերաբերում է համախմբված հանրույթին, որը բախվել է  կործանիչ հարվածին և տևական ճգնաժամին դիմակայելու անհրաժեշտությանը: Ինչպիսի մեթոդներ կարող են կիրառվել, որպեսզի վերականգնվի բարենպաստ մթնոլորտը, իսկ կոլեկտիվը կրկին ձեռք բերի գործառնելու կարողությունը: Սույն հոդվածի թեման ճգնաժամային խմբային դիմակայման ուսումնասիրությունն է, որը հիմնված է երկամյա հետազոտությունների վրա` անցկացված այդպիսի մի հանրույթներից մեկում և կոնցեպտուալ հասկացությունների ամբողջության վրա, որոնք ձեռք են բերվել այդ գործընթացում: Կիբուցային տիպի փոքրիկ բնակավայրում ավտովթարի արդյունքում զոհցվել է 11 մարդ` 10 համադասարանցի և մեկ մեծահասակ: Այդ միջադեպը լինելով ինքնին ողբերգություն ողջ բնակչության համար, հետագայում զգալի հասարակական ռեզոնանս ունեցավ և լուրջ հետևանքների հանգեցրեց հանրույթում ընդհանուր առմամբ: Այդ իրադարձության բացասական ազդեցությունը ավելի սրվեց առկա սոցիալական և տնտեսական խնդիրների, ինչպես նաև թույլ գործառնող կրթական համակրգի պատճառով: Տվյալ կիբուցի հասարակական-սոցիալական համակարգը բավարար չափով զարգացած չէր, որպեսզի արդյունավետ կերպով դիմակայեր գլոբալ ներքին փոփոխություններին, որոնք տեղի էին ունեցել աղետից ոչ շատ վաղուց <մասնավորապես համատեղ բնակությունիղ անցումը ըստ ընտանիքների բնակության>, առավել ևս այն պատրաստ չէր դիմակայելու համայնքի 10 երիտասարդ անդամների մահին: Ողջ հանրությունը և կրթական ողջ համակարգը կազմալուծվել էին ողբերգության արդյունքում առաջացած խնդիրներից և կարիքներից:
Կրթության նախարարության աշխատակիցները խորապես մտահոգված էին դեպրեսիայով, վարքի ընդհանուր նորմերի արհամարհամամբ, ուսումնական ձեռքբերումների անկմամբ, որոնք բնորոշ դարձան տվյալ հանրույթի երիտասարդ ներկայացուցիչներին: Այդ տագնապալի ախտանիշները ստիպեցին նրանց ձևավորել համալիր խորհրդատվական խումբ <միջդիսցիպլինար հանձնաժողով> այն հույսով, որ նրա միջամտությունը կհանգեցնի դրական փոփոխությունների:


Կարդացեք ֆայլում... PDF
Այնուհետև...
Чтобы обратиться к администратору нашего сайта за дальнейшей информацией, пожалуйста, пройдите по ссылке  контактная страница >>
Ստացեք: Download Skype
Բոլոր իրավունքները պաշտպանված են © ICSPC NATO 2007
Ձևավորում: Studio Amodu    |    Մշակում: ITdesigns
Get Adobe Reader