Բնակչության մոտ սթրեսի հաղթահարման կենտրոնը մշակեց Իսրաելի հյուսիսում բնակվող դեռահասների օգնության ծրագիր: Ծրագրի նպատակն էր սովորեցնել դեռահասներին արդյունավետ կերպով ձեռբազատվել սթրեսների ձևերից, որոնք բնորոշ են տվյալ շրջանների կյանքին: Ծրագիրը լրացնում է մանկապարտեզների սաների և տարրական դպրոցների աշակերտների օգնությամբ զբաղվող ծառայությունների գործունեությունը (Lahad 1982, 1986): ը Այն աստիճանաբար ընդլայնվեց` իր մեջ ընդգրկելով ինչպես աշխատանքը դեռահասների հետ` իրենց բնորոշ տարիքային պրոբլեմներով, այնպես էլ անվտանգության տեղական խնդիրները: Որպեսզի ընդգրկել դեռահաս բնակչության հնարավորինս լայն շերտ, որդեգրվեց բազմամոդալ մոտեցում: Ծրագիրը ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը սովորեցնել մանկավարժներին միջամտության և հետագա վերահսկման մեթոդները, որոնք կօգնեն նրանց ղեկավարել աշակերտներին սթրեսային իրադրություններում` կապված այս կամ այն տիպի աղետալի իրադրության հետ: Երկրորդ նպատակն էր սովորեցնել աշակերտներին օգնություն ցույց տալ ճգնաժամային իրադրություններում: Այսպիսով աշակերտները կարող են օգնել ուսուցիչներին, միաժամանակ ակտիվ աշխատանքի շնորհիվ բարձրացնելով սթրեսին տիրապետելու սեփական կարողությունները: Սույն հաշվետվության մեջ մենք կպատմենք այն մասին, թե ինչպես տարբեր ակադեմիական մակարդակներում գտնվող և տաևրբեր սոցիալական շերտերի պատկանող սովորողները արձագանքում էին ծրագրում ներկայացված նյութին:
Կարդացեք ֆայլում... PDF