Ինչպես ընդլայնել ռազմական գործողությունների ժամանակ հոգեբանական օգնության և կանխարգելման շրջանակը:

Լենկո Ջապիչ

Ներածություն


Ինչ է հոգեբանական պրոբլեմների ոլորտում կանխարգելում ասվածը, առավել ևս այն դեպքերում, երբ գրեթե բոլոր մարդկային և հասարակական նորմերը տակնուվրա են եղել, ոչնչացվել, երբ երեխաների և մեծահասակների կյանքը գտնվում է անընդհատ վտանգի մեջ, բռնության, սպանությունների, բռնաբարությունների սովի շրջանում, երբ մարդիկ նսեմացված են և զրկված մարդկային արժանապատվությունից: Ինչի կանխարգելում: Հոգեբանական միջամտության իմաստի վերաբերյալ հարցերը եղել են միշտ, սկսած այն ժամանակներից, երբ ձեռնարկվում էին առաջին քայլերը շրջափակված Սարաևոյում նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին և նրանց ծնողներին օգնություն ցույց տալու ուղղությամբ, երբ պատերազմ էր ընթանում Բոսնիայում և Հերցեգովինայում: UNICEF-ի հետ համագործակցող մասնագետների փոքրիկ խումբը, որը կազմել էր ծրագիրը, զբաղվում էր հոգեբանական կանխարգելմամբ և միջամտությամբ այնպիսի պայմաններում, երբ շատերը գտնում էին, որ մարդկանց գոյատևման համար անհրաժեշտ են նրանց ֆիզիկական, նյութական և բժշկական պաշտպանության միջոցառումներ:

Անհրաժեշտ էր օգնության ծառայությունների աշխատակիցներին ներկայացնել հոգեբանական տրավմայի մասին շատ նոր տեղեկություններ: UNICEF-ի օգնությամբ կապ հաստատվեց Իսրաելի հոգեբանների հետ, որոնք մասնագիտացած էին տրավմայի բնագավառում: Տրավմայի մասին սեմինար, որը տեղի ունեցավ Իսրաելում մեզ համար վճռորոշ դեր ունեցավ: Այն թույլ տվեց մեզ խորապես ըմբռնել կանխարգելիչ և թերապևտիկ գործընթացները և  մեթոդները: Մեր ստացած տեղեկությունները համոզիչ էին, գրավիչ և հեռանկարային հայրենիքում մեր աշխատանքների տեսանկյունից: Սույն գլխի նպատակն է պատմելայն մասին, թե ինչպես Իսրաելում  ստացված տեղեկությունները անդրադարձան մեր բնակչությանը հոգեբանական օգնության կազմակերպման վրա:


Կարդացեք ֆայլում... PDF
Այնուհետև...
Чтобы обратиться к администратору нашего сайта за дальнейшей информацией, пожалуйста, пройдите по ссылке  контактная страница >>
Ստացեք: Download Skype
Բոլոր իրավունքները պաշտպանված են © ICSPC NATO 2007
Ձևավորում: Studio Amodu    |    Մշակում: ITdesigns
Get Adobe Reader