“ՍՈՍ” մանկական քաղաք

“ՍՈՍ” մանկական քաղաք

Խռովոյե Վիդակովիչ



“Պատերազմ Հորվաթիայում”: Անգամ այսճր` պատերազմն սկսվելուց վեց տարի անց և’ ինձ, և’ իմ մի շարք ծանոթներին այս խոսքերը թվում են անհավանական: Մենք կարծում էինք, որ ապրում էինք Եվրոպայում, որտեղ այդպիսի բաներ այլևս չեն լինում: Աֆրիկան` ոչինչ, բայց Եվրոպան:
Բնականաբար ոչ ոք, այդ թվում և հոգեբաններն այդ պատերազմին պատրաստ չէին: 1200 հորվաթ հոգեբանների մեծամասնությունն անգամ չգիտեր, որ հոգեբանության մեջ կա առանձին բնագավառ, որը զբաղվում է սթրեսի, տրավմայի ուսումնասիրությամբ և հոգեկան ուժերի վերականգնմամբ: Պատերազմները տեղի էին ունենում այլ վայրերում: Շատ շուտով մեզ սկսեցին իրենց օգնությունն առաջարկել աշխարհի բոլոր երկրների հոգեբանները: Իմ բախտը բերեց և իմ նորվեգական գործընկերներից ես իմացա, թե Բերգենի ճգնաժամային կենտրոնում ով է զբաղվում հետտրավմատիկ սթրեսի խնդիրներով: Ես նաև հոգեբանական օգնության բոսնիական և հորվաթական մասնագետների այն փոքրիկ խմբի անդամներից մեկն էի, ով եզակի հնարավորություն ստացավ անցնելու մեր իսրայելյան գործընկերների կողմից կազմակերպված արագացված դասընթացը: Ես երբեք չեմ մոռանա Իսրայելում անցկացրած այդ երկու շաբաթը, որոնք ներառում էին այնքան աշխատանք, ուսուցում և հույզեր, որ կբավականացներ մի քանի ամիսների համար: Որն էր այն ամենակարևորը, ինչը ես իմացա իմ իսրայելցի գործընկերներից:
Նրանք բացատրեցին, որ հարկավոր է շտապել աշխատել տրավմայի հետ, քանի դեռ այն չի հասցրել միջամտություն չստանալով` սպիանալ: շատ երեխաներ, որոնց հետ ես աշխատում էի, տառապում էին շատ ծանր տպավորություններից և չէին ցանկանում պատմել դրանց մասին: Բայց նրանց մեծամասնությունը շնորհակալ էին, որ վերջապես կարող են որևէ մեկի հետ խոսել իրենց տրավմայի մասին: Ես հաճախ էի լսում նրանցից. “ասացեք իմ մայրիկին կամ հայրիկին, որ իրենք խոսեն ինձ հետ այնպես, ինչպես դուք”:
Այդ պատճառով ես և իմ կոլեգաներն անում էինք այնպես, որ երեխանորը խոսեն` չսպասելով, թե իրենք երբ ինքնուրույն կգան մեզ մոտ: Կարծում եմ, որ այդ կերպ մենք օգնեցինք բազմաթիվ երեխաների, որոնք հակառակ դեպքում ուղղաքկի չէին դիմի մասնագետներին` օգնության համար: Չէ որ նրանք հավատում էին իրենց տատիկների միջոցներին. Ժամանակն ամեն ինրչ բուժում է, պարզապես աշխատիր չհիշել անցյալի մասին:



Կարդացեք ֆայլում... PDF
Այնուհետև...
Чтобы обратиться к администратору нашего сайта за дальнейшей информацией, пожалуйста, пройдите по ссылке  контактная страница >>
Ստացեք: Download Skype
Բոլոր իրավունքները պաշտպանված են © ICSPC NATO 2007
Ձևավորում: Studio Amodu    |    Մշակում: ITdesigns
Get Adobe Reader