Մուլի Լահադ

ԽԱՎԱՐՆ  ԱՆԴՈՒՆԴԻ  ՎՐԱ 


Աղետի պայմաններում ճգնաժամային ներազդեցության խմբերի աշխատանքների վերահսկումը:

“Կարեկցանքից հյուծվածություն” («compassion fatigue») եզրը առաջարկել է Ֆիգլին (Figley, 1995) որպես այլընտրանք շրջանառության մեջ գտնվող “Հոգեխոցող սթրեսի երկրորդային  խանգարում” (McCann 1990) արտահայտությանը: Երկու տերմիններն էլ ունեն հետևյալ նշանակությունը. ազդեցություն, որն իրենց վրա կրում են հոգեբանական օգնություն ցուցաբերող մասնագետները, ովքեր աշխատում են  հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով (PTSD - ՀՏՍԽ) տառապող աղետյալների հետ:

Այստեղ ես կփորձեմ գրի առնել իմ դիտարկումները, որոնք կատարել եմ, ելնելով ճգնաժամային օգնության իմ փորձից, ինչպես նաև այն մասնագետների հետ  իրականացրած աշխատանքի արդյունքում, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում աղետալի իրադարձությունից անմիջապես հետո հուզական հոգեխոցում ստացած մարդկանց (1): Այս հոդվածի նպատակն է առաջադրել տվյալ երևույթի նոր ըմբռնում, փորձելով այն դիտել դրամաթերապիայի տեսանկյունից` առասպելների, փոխաբերությունների ու արարողակարգերի համատեքստում: Որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինեն նշված երևույթները, ես կբերեմ սոցիալ-հոգեբանական և անթրոպոլոգիական փաստարկներ: Ներկայացվող պատկերացումները հիմնված են իմ կատարած դիտարկումների վրա, երբ ես աշխատում էի որպես սուպերվիզոր աղետի զոհերին ու նրանց մտերիմներին օգնություն ցուցաբերող  մասնագետների հետ` վերջիններիս հետ նրանց շփումից անմիջապես հետո: Ընդ որում, այդ պայմաններում ես նույնպես հոգեբանական օգնություն մատուցելու առիթ էի ունենում: Նախ անդրադառնանք “կարեկցանքից հյուծվածություն” եզրույթին և փորձենք հասկանալ, թե հատկապես ինչ իմաստ է այն ներառում:


Կարդացեք ֆայլում... PDF
Այնուհետև...
Чтобы обратиться к администратору нашего сайта за дальнейшей информацией, пожалуйста, пройдите по ссылке  контактная страница >>
Ստացեք: Download Skype
Բոլոր իրավունքները պաշտպանված են © ICSPC NATO 2007
Ձևավորում: Studio Amodu    |    Մշակում: ITdesigns
Get Adobe Reader